Դուք երբեք «Մուղամ» չեք լսի Արցախում. Արփինե Հովհաննիսյանի պատասխանը Մեհրիբան Ալիևային

Արդարադատության նախկին նախարար և Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան

Ադրբեջանի առաջին տիկին և փոխնախագահ Մեհրիբան Ալիևան իր պաշտոնական էջում հայտարարել է, որ «ադրբեջանական ժողովուրդը երբեք չի հաշտվի օկուպացիայի հետ: Մեր հողը, հայրենիքի համար մեր պայքարը սուրբ են: Մեր գործը արդար է, և Աստված մեզ հետ է»:

Ցավալիորեն, ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, երկրի դիվանագիտական շահը կարևորելու փոխարեն, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ինքնագովազդի առիթը բաց չթողեց, առաջ քաշելով իր Կանայք Հանուն Խաղաղության ապակողմնորոշիչ և անազնիվ արշավը և վկայակոչելով ադրբեջանցի «զոհերին», առանց նշելով թե ով է սկսել ագրեսիան։ Գրառման հետ նա հրապարակել էր մի լուսանկար որտեղ հագած է սև զգեստ, այդկերպ հղում անելով «Սևազգեստ Կանայք» նախաձեռնությանը:

Դժբախտաբար, սա միակ նմանատիպ խաղաղության կոչը չէր, որ Աննա Հակոբյանը արել է հակառակ կողմին, ընթացքում վիրավորելով Հայաստանին և վնասելով ազգի ռազմավարական շահերին: Անցյալ տարվա դեկտեմբերին նա Մեհրիբան Ալիևային հրավիրեց Շուշի՝ թուրքական մուղամ լսելու, մի երևույթ որը Երևանում շատ ավելի տարածված է, քան Շուշիում, ու որ իրականում երբևէ գոյություն չի ունեցել Արցախում և նրա մշակույթի մաս չի կազմել։ Այս ուղերձով նա առաջ է քաշում իր ամուսնու և կողմնակիցների այն պնդումը, որ արցախցիներն ինչ-որ կերպ թուրք են կամ պակաս հայ:

Դրանից յոթ ամիս առաջ, քառօրյա պատերազմի տարելիցին, նա հայտարարեց որ մենք հազարավոր զոհեր ենք ունեցել այս հակամարտության ընթացքում ու որ մենք զոհաբերել ենք նրանց կյանքը հանուն ոչնչի:

Նույն օրվա գրեթե նույն ժամին Աննա Հակոբյանն ու Մեհրիբան Ալիևան տրամագծորեն հակառակ հայտարարություններ են անում։

Դրանից մի քանի օր առաջ, ԱՄՆ Կոնգրես կատարած այցի ժամանակ — չնայած նա չուներ որևէ պաշտոն կամ կոչում որը կարդարացներ նման ուղևորություն — նա ևս մեկ անգամ կոչ արեց Ադրբեջանի կանանց միանալ իր Կանայք Հանուն Խաղաղության նախաձեռնությանը: Մինչդեռ, գրեթե նույն պահին, Մեհրիբան Ալիևան հայտարարում էր որ Ադրբեջանի դրոշը ծածանվելու է Արցախում:

Այս դրվագից յոթ ամիս առաջ, նա անցկացրեց Կանայք Հանուն Խաղաղության նախաձեռնության առաջին հանձնաժողովը, որին միացավ Օքսանա Պուշկինը: Նշենք որ այս նույն կինը վեց ամիս անց Բաքվում անցկացվող «Խոջալիի ջարդ» քայլերթին էր մասնակցում:


Թերևս լավ իմանալով թե ինչ էր ասելու Աննա Հակոբյանը, արդարադատության նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, և «Իրավական կրթության և վերահսկողության» ՀԿ-ի համահիմնադիր Արփինե Հովհաննիսյանը իր պատասխանը տվեց Ադրբեջանի փոխնախագահին:

«Ինչպես պետք է հասկանա այստեղից հնչող խաղաղասիրական կոչերը Մեհրիբան Ալիեւան

Գրում եմ, քանզի վստահ եմ` հասցեատերը կկարդա:

Մեհրիբան Ալիևան պետք է հասկանա, որ ինչպես ինքն է ասում, հայրենիքի համար պայքարն իրոք սրբազան է:

Պարզապես մի խնդիր կա`

Տիկի՜ն դուք ձեզ համար հորինել եք հայրենիք, որ երբեք ձեզ չի պատկանել, դուք ուզում եք յուրացնել ուրիշի հայրենիքը, իսկ դա անհնար է:

Տիկի՛ն սա ռազմահայրենասիրական պաթոս չէ, սա իրողություն է, որի հետ դուք ու ձեր «ամուսինը» պարտավոր են հաշվի նստել:

Դուք երբե՛ք Արցախում մուղամ չեք լսելու` հրավերով թե առանց: Իսկ հիմա ուղեցույց հայ հանրության կողմից` այն դեպքի համար, եթե սխալ եք հասկացել այստեղից հնչող «խաղաղասիրական» կոչերը։

Տիկի՛ն մենք խաղաղություն չենք խնդրում, մենք այն ձեզ պարտադրել ենք.. ՄԻՇՏ: Մեր մայրերն ու քույրերը ցանկանում ու ձգտում են խաղաղության, բայց զենքից զարդեր չեն ձուլել: Մենք ունակ ենք իրական սրբազան պայքարով մեր հողը պահել: Հենց երեկ Գրիգորի Խաչատուրովը և մեր զինվորները դա ձեզ ցույց տվեցին:

Չխաբվեք եւ լուրջ չընդունեք կամուֆլյաժը, ծաղիկները ու պաթոսը. մենք զգոն ենք: Մենք ուժեղ ենք, ու ուժեղի դիրքերից ենք խոսում խաղաղության մասին: Ձեր հիստերիկ գոռգռոցից ոչ ոք չի վախենում: Երբեք չենք վախեցել, որևէ հարթակում, Գանիրային ու Սեվինջին հարցե՛ք կպատմեն: Դուք խաբում եք ադրբեջանցի ժողովրդին, բայց դա ձեր խնդիրն է, հայ ժողովրդին խաբել չեք կարողանա: Խաղաղությունը մեր վաղվա օրն է, որին հասնելու համար այսօր պիտի պատրաստ լինենք պատերազմի: Մենք պատրաստ ենք: Մեր զինվորները պատրաստ են:

Ասում են` չկա լավ պատերազմ կամ վատ խաղաղություն: Ես կասեի՝ կա հաղթանակած պատերազմ ու արժանապատիվ խաղություն: Մեր ժողովրդի ընտրությունը սա է:»