Հուլիսի 13: Տավուշի ուղղությամբ հարձակումը և հայկական կողմի հակահարվածը

Չհաստատված լուսանկար նախկինում չեզոք գոտում գտնվող իսկ այժմ ՀՀ Զինված Ուժերի կողմից վերահսկվող դիրքից։

Ըստ Հայաստանի Պաշտպանության Նախարարության հաղորդագրության՝

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հաստատված լուսանկարում երևում է ադրբեջանցիները կողմից լքած ՈւԱԶ-ը Հայաստանի տարծքում։

Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում

Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:

Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։

Հայկական կողմից կորուստներ չկան:

Հաստատված լուսանկարում երևում է ՀՀ ԶՈւ կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Պաշտպանության նախարարը դեսպան Կասպրշիկին տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում:

Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկաան միջոցները։

Ադրբեջանական կողմի կորուստների և իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Ադրբեջանական սոցիալական ցանցերում չհաստատված տեղեկություններ կան ըստ որի Ադրբեջանը ունի տասնյոթ զոհ ու կորցրել է երկու դիրք։ Այս հոդվածի հրապարակման պահին, ադրբեջանական կողմը ունի չորս հաստատված զոհ, իսկ հայկական կողմի չունի զոհ։

Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցները հաստատել են որ նախկին պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիև ձեռբակալվել է այն պատճառով որ նա ասել էր որ Ադրբեջանը ունի տասներկու զոհ։

Այս պահին հայկական կողմից նոր դիրք վերցնելու մասին չկա պատշոնական հաստատում, բայց նախկին ՊՆ խոսնակը ոչ պատշոնական գրառման մեջ անուղղակիորեն հաստատել է այն։

Ցավոք, այն պահին երբ Հայաստանի Զինված Ուժերը իրենց պարտականությունները կատարում էին ամենաբարձր մակարդակում, Հայաստանի ազատական կառավարությունը, որի մեծ մասը հակաազգային հայտարարություններով ու գործողություններով է աչքի ընկել, կրկին անում էր թշնամու քարոզը առաջ տանող հայտարարություններ։

Կառավարության նիստի ընթացքում, Նիկոլ Փաշինյանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարցրեց. «Տպավորություն ստացվեց, որ հնարավոր է, որ ադրբեջանցի զինվորները մոլորվել են, և հետո, չգիտես ինչու, մեր զինվորների զգուշացումից հետո մեքենան թողել են և հեռացել են։ Հնարավո՞ր է այդ մեքենայի հետ կապված է, ուզեցել են վերադարձնել այդ մեքենան, դրա համար են այդ գործողությունը սկսել»։

Այս հարցը ավելի զավեշտալի է հաշվի առնելով այն, որ ադրբեջանական դիվերսիայից հետո նորմալ պայմաններում սոցիալական ցանցերում բարձր ակտիվություն դրսևորող վարչապետը մոտ տասնվեց ժամ լռել էր ու հետո միայն տեսանյութ էր տեղադրել, որի մեջ դուստրը պարում է բանակի մասին երգի ներքո։

Փաշինյանի տիկինը միևնույն ժամանակ գովազդում էր իրեն և իրենց ընտանիքին, ու առաջ էր բերում անազնիվ արշավը խաղաղության հաստատելու համար։ Նա պահանջում է խաղաղություն ու սգում ադրբեջանցի «զոհերի» համար, այս ամենը անելով այն պահին, երբ հայկական կողմը սկսում էր հակագրոհը։

Այս հոդվածում կարող եք ավելի լավ ծանոթանալ Աննա Հակոբյանի «խաղաղության» արշավին ու տարօրինակ լուսանկարում նրա հագած սև հագուստի մասին։

Նիկոլ Փաշինյանի կառավարության այլ անդամներ նույնպես զբաղված էին «ադրբեջանցի ընկերներին» դիմելով, ադրբաջանական պետական քարոզչություն իրականացնելով, ու մեջբերելով ադրբեջանցի «անմեղ զոհերին»։

Բնականաբար, այս կարծիքները տարածվում էին իշխանամետ մեդիայի կողմից, որտեղ միտումնավոր բացակայում էր որոշակիություն այն հարցում թե ով էր ի վերջո պատասխանատու դիվերսիայի և դրան հետևող բախումների համար։

Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է, ադրբեջանցիները հրետակոծում են հայկական Չինարի և Մովսես գյուղերը, բայց ՀՀ Զինված Ուժերը ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Այս գործողությունների ընթացքում պարբերաբար տրամադրելու ենք թարմածված տեղեկություններ։